Posted in Մայրենի

Կաքավ

Խռպոտ ձայն ունեցող ու ականջ չունեցող թռչունները չէին սիրում կարմիր կտուցով ու կարմիր տոտիկներով Կաքավին, որն օրնիբուն ման էր գալիս արտերում ու երգում: Նախանձից նրանց ձայնն ավելի էր խռպոտվում:


Մի օր հավաքվեցին ու գնացին Արծվի մոտ գանգատ.
— Թագավորն ապրա՛ծ կենա, էդ Կաքավը անգործ-անբան, ամբողջ օրը երգում է, չի թողնում, որ քո հրամանները լսենք:
Արծիվն էլ երգի հետ գլուխ չուներ եւ հրամայեց.
— Կաքավին ասեք՝ թող էլ չերգի: Կաքավը լռեց:
Արտերը սպասեցին, սպասեցին Կաքավի երգին, բայց Կաքավն էլ չէր երգում: Արտերը կարոտեցին Կաքավի երգին ու խնդիրքի գնացին Արծիվ թագավորին.
Թագավորն ապրա՛ծ կենա,կարմրակտուց, կարմրատոտիկ Կաքավը կա, բայց նրա երգն էլ չկա.մեր հասկերը չեն քաղցրանա:
Արծիվն ասաց՝ թող երգի՛:
Բայց Կաքավն արդեն մոռացել էր իր երգի խոսքերը, միայն մեկ բառ էր հիշում. — Կըղա՜, կըղա՜:
Մի երկու բառ էլ արտերն էին հիշում.
— Կաղ-կըղա՜, շաղ-կըղա:
Հարցեր եւ առաջադրանքներ
1. Փորձի՛ր բացատրել այս արտահայտությունները (դարձվածքները).
ականջ չունենալ — գանգատ անել —
երգի հետ գլուխ չունենալ — խնդիրքի գնալ —
2. Ինչո՞ւ մյուս թռչունները չէին սիրում կաքավին: Նշի՛ր այն հատվածը, որտեղ դա երեւում է:    կաքավը Նրանցից  ավելի լավ երգում էր։
3. Ի՞նչ ասացին թռչունները արծվին: Նշի՛ր այն հատվածը, որտեղ դա երեւում է:  Ասեցին ,որ կաքավը ել չերգերի։
4. Նկարագրի՛ր այս պատմության կաքավին:
Կաքավը կարմիրա կտուց է և փոքրիկ տոտիկներով։

5. Քո կարծիքով ինչի՞ մասին էր երգում կաքավը:  կաքավի երգը բույսի մասին է։
6. Ի՞նչ կլինի, եթե ոչ մի թռչուն չերգի: աշհարքը կմահանա։
7. Նամակ գրի՛ր արծիվ արքային:  Միքիչ  սովորիր երգել առյուծ արքա։

Posted in Մայրենի

Ի՞նչ են ուտում թռչունները

Posted on  •Edit”Ի՞նչ են ուտում թռչունները”

Կարո՞ղ ես պատկերացնել, որ թռչուններն ուտում են ամեն ինչ, նույնիսկ՝ քար:
Մի մեծ թռչունի ստամոքսում մի անգամ գտել են մեխեր, մանրադրամ, բանալիներ, կոճակներ…չորս կիլոգրամ քաշով, պատկերացնո՞ւմ ես:

Միջատակեր թռչունները միջատ են ուտում:
Հատիկակեր թռչունները հատիկ են կտցում, ձկնակերները՝ ձուկ են որսում: Թռչունները նաեւ մկներ ու օձեր են բռնում:
Կան թռչուններ, որոնք ծաղկահյութ են խմում, իսկ փայտփորիկը հիվանդ ծառերի փայտանյութով է սնվում:
Գառնանգղը ոսկորներ է կուլ տալիս: Նա մեծ ոսկորները վերեւից ցած է գցում, հետո այդ փշրված ոսկորները ուտում է:
Ժամանակ առ ժամանակ թռչունները բերանից դուրս են նետում կերի ավելցուկները՝ բրդի, փետուրների, ոսկորների մնացորդները:

Հարցեր եւ առաջադրանքներ
1. Դուրս գրի՛ր այն տեղեկությունը, որը քո կարծիքով ամենահետաքրքիրն էր:

բանալիներ, կոճակներ…չորս կիլոգրամ քաշով, պատկերացնո՞ւմ ես:

2. ՞Ինչ են ուտում թռչունները։

թռչունները ուտում են օձ, ձուկ, ոսկոր, ճիճու, որդ, լավաշ, մրջուն։

3. Թռչունները ՞ինչ տեսակ գիտես։

Posted in Մայրենի

Ի՞նչ են ուտում թռչունները

Կարո՞ղ ես պատկերացնել, որ թռչուններն ուտում են ամեն ինչ, նույնիսկ՝ քար:
Մի մեծ թռչունի ստամոքսում մի անգամ գտել են մեխեր, մանրադրամ, բանալիներ, կոճակներ…չորս կիլոգրամ քաշով, պատկերացնո՞ւմ ես:


Միջատակեր թռչունները միջատ են ուտում:
Հատիկակեր թռչունները հատիկ են կտցում, ձկնակերները՝ ձուկ են որսում: Թռչունները նաեւ մկներ ու օձեր են բռնում:
Կան թռչուններ, որոնք ծաղկահյութ են խմում, իսկ փայտփորիկը հիվանդ ծառերի փայտանյութով է սնվում:
Գառնանգղը ոսկորներ է կուլ տալիս: Նա մեծ ոսկորները վերեւից ցած է գցում, հետո այդ փշրված ոսկորները ուտում է:
Ժամանակ առ ժամանակ թռչունները բերանից դուրս են նետում կերի ավելցուկները՝ բրդի, փետուրների, ոսկորների մնացորդները:

Հարցեր եւ առաջադրանքներ
1. Դուրս գրի՛ր այն տեղեկությունը, որը քո կարծիքով ամենահետաքրքիրն էր:

Posted in Մայրենի

Հ. Թումանյան` «Թռչունի մտածմունքը»

Ես ապրում էի մի փոքրիկ տան մեջ
Առատ ու անփույթ,
Աշխարհքն ինձ համար կլոր էր անվերջ,
Կեղևը` կապույտ։

Նրանից հետո աչքս բաց արի
Մի փոքրիկ բնում,
Տեսա՝ աշխարհքը ինչից է շինած,

Ու մայրս է շինում։

 

Մի օր էլ, բնից գլուխս հանած,
Նայում եմ դես-դեն,
Տեսնեմ՝ աշխարհքը տերևից շինած,
Մեր բունը վրեն։

Հիմի թռչում եմ հեռո՜ւ, շատ հեռո՜ւ,
Ամեն տեղ գնում,
Բայց թե աշխարհքը ինչի՞ց է շինած—
Էլ չեմ հասկանում։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։
  2. Ինչի՞ մասին է բանաստեղծությունը:
  3. Նշի՛ր քեզ դուր եկած քառատողը և նկարի՛ր:
  4. Քո կարծիքով ինչի՞ց է շինված աշխարհը: Պատմի՛ր աշխարհի մասին:
  5. Կարդա՛ բանաստեղծությունը կամ բերանացի ասա: Տեսագրի՛ր կամ ձայնագրի՛ր:
  6. Թռչունին նամակ գրիր: