Posted in Հայրենագիտություն

Սուրբ Հարության տոն

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. 24:5-6):

Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը: «… եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը» (Ա Կորնթ. 15:13-14):
Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական Ս. Պատարագ: Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:
Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի», և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ Եկեղեցին նշում է հիսուն օր շարունակ՝ մինչև Հոգեգալստյան տոն (Պենտեկոստե): Այս ընթացքը կոչվում է Հինանց շրջան կամ Հինունք, որը ծագում է «հիսունք» բառից:

Posted in Ռուսերեն

Проверочня работа

  1. Поставьте в конце каждого предложения нужный знак.
    Весна в лесу.

1.Ты бывал в лесу в начале весны ?
2.Хороша ранняя весна !
3.Ярко светит солнце.
4.Тает последний снег.
5.Мягкий ветерок торопит тучки.
6. Весело поет соловей.

2.Продолжи предложения:
Что ты делаешь дома утром, днём, вечером.
Утром я завтракаю, и собираю рюкзак.
Днём я иду на рисование.
Вечером я делаю уроки.

3.Составь из слов предложение и запиши его верно.

1.В, спрятала, густой, птица, траве, птенцов. В густой траве птица спрятала птенцов.
2.На, лугу,  цветами,  летают,  пёстром,  бабочки, пёстрые, над. На пёстром лугу над цветами летают пёстрые бабочки.

4.Составьте словосочетания:
детск… (рисунок, комната, пальто)

Детский рисунок, детское пальто, детская комната,
золот… (ключ, кольцо, монета)

Золотой ключ, золотое кольцо, золотая монета,
горяч… (вода, источник, молоко)

Горячая вода, горячий источник, горячее молоко,
смел… (поступок, решение, мысль)

Смелый поступок, смелое решение, смелая мысль,

Posted in Մայրենի

Գարուն է գալիս

Համո Սահյան

Ձմեռը հալվել դարձել է առու,
Դարձել է առու, դարձել է վտակ,
Արաքսի հունով նա գնում է հեռու,
Գնում է, լցվում է ծովը անհատակ:


Հոգնած թևերը քսելով ամպին,
Կրծքին դեռ խոնավ ծվենը նրա,
Արագիլն իջել Արաքսի ափին՝
Հանգստանում է մի ոտքի վրա:

Երկինք ու երկիր մեզ ձայն են տալիս,
Դռները բացեք, գարուն է գալիս:

Աղբյուրն աղբյուրին իր գիրկն է կանչում,
Իրար են փարվում հովերն արթնացած,
Ծաղկունքից արբած բնությունն է շնչում,
Քանդում է մեղուն ժիր ակնամոմը թաց:


Հողն է մայրության հրճվանքից դողում,
Թող որ հավիտյան միշտ ազատ մնա,
Թող որ ոչ մի ծիլ չմնա հողում,
Ոչ մի բույն հավքի թափուր չմնա:

Երկինք ու երկիր մեզ ձայն են տալիս,
Դռները բացեք, գարուն է գալիս:

Առաջադրանքներ

1․ Ըստ բանաստեղծության՝ ինչպես է գալիս գարունը ։

Ըստ բանաստեղծության գարունը գալիս է, երբ որ ձյունը հալվում է դառնում է առու, գնում է լցվում ծովը անհատակ։ Ծաղկունքից արբած բնությունն է շնչում։ Երկինք ու երկիր մեզ ձայն են տալիս։

2․ Ի՞նչ տրամադրություն և գույն ունի բանաստեղծությունը։

Բանաստեղծությունը ունի բարձր և ուրախ տրամադրություն և վառ գարնանային գույներ։

3․ Ի՞նչ ես զգում բանաստեղծությունը կարդալիս։

Բանաստեղծությունը կարդալիս զգում եմ, որ գարնան շունչն և գարնանային վառ գույներ։ Զգում եմ, որ ձմեռն ավառտվել է և գալիս է գարուն։

4․ Նկարի՛ր քեզ դուր եկած հատվածը։

5. Լուսանկարի՛ր գարնանային տեսարաններ և հրապարակի՛ր:

Հայաստանում չքնաղ գարուն է. լուսանկարներ - 23.03.2018, Sputnik Արմենիա
Գարնանային ծաղիկների պաստառներ – Հավելվածներ Google Play-ում
Posted in Անգլերեն

    <My Dad>

Hello, I’m Lottie. I’m ten years old. I live with my dad and my sister in England. I’m going to tell you about my dad. This is my dad. His name is Paul. He’s 46 years old. His hair is black and grey. He’s got green eyes. I’ve got green eyes too! My dad gets up early most days. He makes our breakfast, and sometimes he takes me to school. My dad’s making my breakfast in this picture. My dad is a teacher. He doesn’t teach children. He teaches other people who work with him. Dad’s at work in this picture. My dad gets home at 5 o’clock. Sometimes I help him cook our tea. After tea, my dad sometimes helps me with my homework. I like Maths! In the evening we sometimes watch TV. Or my dad reads. He loves reading. I love reading too! At the weekend we do different things. Sometimes we go to the library. I’m choosing some books here. Sometimes at the weekend, we go to the cinema, or to a concert. My dad loves music. Sometimes the concerts are a bit boring. It’s great living with my dad and my sister.

Անծանոթ բառեր

cook-եփել, պատրաստել

different things-տարբեր բաներ

library- գրադարան

choose- ընտրել

concert-համերգ

bit boring- մի քիչ ձանձրալի

If you write the sentences in the correct order you will have a story.- Եթե նախադասությունները դասավորես ճիշտ հերթականությամբ, ապա կունենաս մի  պատմություն։

Petty likes it very much. It is a white kitten. Lucy buys fish for Petty every day. 

It is a white kitten. Petty likes it very much. Lucy buys fish for Petty every day. 

Fill in to‚ on‚ at, in or –. Տեղադրիր to‚ on‚ at կամ ոչինչ։

David is sitting on my left. 2. The sports ground is behind at the school. 3. They often go to the mountains in summer. 4. She spends her summer holidays at the seaside. 5. They often play outdoors. My birthday is in summer. We have English on Tuesdays and Thursdays. 

Posted in Հայրենագիտություն

Վանի թագավորություն

Վանի թագավորությունը  (Ուրարտու)

Հին ու նոր ոչ մի երկիր չի ունեցել այնքան մեծ թվով մայրաքաղաքներ, որքան ունեցել է Հայաստանը: Գտնվելով Արևելքի և Արևմուտքի սահմանագլխին, Հայաստանը դարեր շարունակ դարձել էր ռազմական բախումների ոլորտ, երկարատև պատերազմների ասպարեզ:

Արտաքին թշնամիների պարբերաբար կրկնվող հարձակումները հարկադրել են երկրի մայրաքաղաքը հաճախակի մի տեղից տեղափոխել մի այլ՝ ավելի ապահով տեղ: Հայաստանն ունեցել է 12 մայրաքաղաք: Դրանք են՝ Վան, Արմավիր, Երվանդաշատ, Արտաշատ, Տիգրանակերտ, Վաղարշապատ, Դվին, Բագարան, Երազգավորս(Շիրակավան), Կարս, Անի, Երևան: Ահա, թե ինչու են օտար հեղինակները Հայաստանը կոչել «թափառող մայրաքաղաքների երկիր»: Բագարանից և Երազգավորսից բացի, մեր մյուս մայրաքաղաքները խոշոր քաղաքներ են եղել և մեծ դեր են խաղացել մեր ժողովրդի  կյանքում: Նախահայկական շրջանում Վանը հայկական լեռնաշխարհում (պատմական Հայաստան) կազմավորված հայկական (Նաիրյան) ցեղերի առաջին պետության՝ Ուրարտուի մայրաքաղաքն էր և իբրև այդպիսին, չի կարող իր տեղը չգրավել հայոց մայրաքաղաքների համաստեղության մեջ:

Վան քաղաքը հիմնադրվել է մ.թ.ա. 9-րդ դարի առաջին կեսում: Հնագույն այդ շրջանում այն կոչվում էր Տուշպա: Իսկ քաղաքը Ուրարտական պետության կենտրոնական շրջանի՝ Բիայնա երկրի անունով հայերը կոչել են Վան: Վան անունը ուղղակի համարում են Բիայնայի հայկական տառադարձությունը և նշանակում է “Ապրելու տեղ, բնակավայր”, այդ պատճառով էլ Վան բառի հետ Հայաստանում առաջացել են բազմաթիվ բնակավայրերի անուններ (Երվանդավան, Արշակավան, Զարեհավան, Նախճավան, Վանեվան և այլն): Վանը կոչել են նաև Շամիրամակերտ կամ Շամիրամաշեն՝ Ասորեստանի Շամիրամ թագուհու անունով: Վանի թագավորության նվաճումները սկսվեցին Մենուա I-ի օրոք (մ.թ.ա. 810-786թթ.) և շարունակվեցին մոտ կես դար: Մենուան գրավեց հայկական ցեղերով բնակեցված՝ Վանա և Ուրմիա լճերի միջև ընկած երկրամասերը, ինչպես նաև Եփրատ գետի աջակողմյան շրջանները, որտեղ նա կառուցել տվեց նոր քաղաքներ, բերդեր, պալատներ, տաճարներ, անցկացրեց ջրանցքներ: Վան մայրաքաղաքի մերձակայքում Մենուայի անցկացրած ջրանցքն ուներ 72 կմ երկարություն, 4,5 մետր լայնություն, 1,5 մետր խորություն: Այն այժմ էլ պահպանվում է: Մենուայի որդու՝ Արգիշտի առաջինի օրոք մ.թ.ա. 786-764թթ. Վանի թագավորության զորքերը ներխուժեցին Արարատյան դաշտ, որտեղ մ.թ.ա.782 թ. Արգիշտին հիմնադրեց Էրեբունի-Երևան բերդաքաղաքը, մ.թ.ա. 776թ. Արգիշտիխինիլի (Արմավիր) քաղաքը:

Posted in Մայրենի

Գարուն աղջիկը՝ Լիլիան👸🏻💐🌸🌹🌼🌻🌿

Մի անգամ Լիլիան տեսավ, որ մարդիկ շատ են մրսում, դողում այս ձմռանից․ թռչունները կեր չեն կարողանում գտնել իրենց ձագուկների համար , և Լիլիան որոշեց ձմեռը դարձնել գարուն։ Լիլիան եկավ ձմռան մոտ և ասաց․ -Ձմե՛ռ , հերիք չի՞ տանջես մարդկանց ․ մարդիկ մրսում են, թռչունները չեն կարողանում կեր գտնել իրենց ձագուկների համար։ Ես քեզ կդարձնեմ գարուն , և Լիլիան ձմեռը դարձրեց գարուն։ Եվ երբ գարունը եկավ թռչունները կարողացան կեր գտնել, մարդիկ էլ չէին մրսում։ 👸🏻🍭🍪🍰🌹🌸💐🌷

Posted in Անգլերեն

My brother

My brother Dave lives in London. He has a wife, a son and a daughter. He is a teacher. He gets up early and has breakfast at 7 o’clock. He starts his work at 8 o’clock and finishes it at 4 o’clock. He likes his job. But he doesn’t go to work every day. On Wednesdays, he stays at home. His wife Ann is a doctor. Her work starts at 10 o’clock. She doesn’t get up early and doesn’t have breakfast. She has a sandwich for lunch at 12 o’clock. She finishes her work at 7 o’clock and comes home late. She likes her job because it is very interesting. In the evening after work, she likes to sit in their garden with her husband. My brother grows many nice flowers there. At weekends they usually visit their parents. My cousins love their grandmother and grandfather very much and are always happy to see them.

Անծանոթ բառեր

wife-կին

early-վաղ, շուտ

job-աշխատանք

stay-մնալ

interesting-հետաքրքիր

at weekends-հանգստյան օրերին

grow-աճեցնել

visit-այցելել

Տեքստի նշված նախադասությունները դարձրեք հարցական և ժխտական։

My brother Dave lives in London.

Does My brother Dave live in London?

My brother Dave does not Iives in London.

He is a teacher.

Is he a teacher?

He is not a teacher.

She likes her job

Does she like her job?

She idoes not likes her job.

My cousins love their grandmother

Do my cousins love their grandmother?

My cousins do not love their grandmother.

 

Posted in Տեխնոլոգիա (Առողջագիտություն)

Կոտրվածքներ և Քթային արյունահոսություն

Կոտրվածքներ 🦾

Երբ ընկնում ես վազքի ժամանակ և ցավեցնում ես ձեռքտ և չգիտես ձեռքտ կոտրված է թե ոչ, անշարժացրու ձեռքտ և դիր սառը, որպեսզի երակը չուռի և անպայման տեղեկացրու ծնողիտ։

Կոտրվածքը ոսկորի անատոմիական ամբողջականության խախտում է, կամ, ավելի պարզ ասած՝ ոսկրի կոտրվածք։

Բժիշկները տարբերում են բաց (երբ վնասվածքի շրջանում մաշկի ամբողջականությունը վնասել է) և փակ, լրիվ և ոչ լրիվ (ճաք), ինչպես նաև բնածին և ձեռքբերովի կոտրվածքներ։

Քթային արյունահոսություն👃🏻🩸

Երբ քթից արյուն է գալիս, պետք է նստել և գլուխը կախել, սառը դնել ծոծրակին, որպեսզի արյունը կտրվի։ Չի կարելի գլուխը հետ կախել, որովհետև կխեղտվեք։ Տուժածին պետք է նստեցնել՝ խոնարհելով իրանը մի փոքր առաջ: Քթի ոսկրերի կամ քթի միջնապատի կոտրվածքի նշանների բացակայության դեպքում կարելի է փորձել կանգնեցնել արյունահոսությունը՝ 3-5 րոպե թեթևակի սեղմելով քթի կողմնային հատվածները դեպի միջնապատ: Այդ ընթացքում պետք է տուժածին խնդրել, որպեսզի շնչի բերանով և թեթևակի դեպի առաջ խոնարհի գլուխը:

Posted in Մայրենի

Աշխատանք 7.

  1. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը:

Գարունը եկավ։ Արևը ժպտում է երկնքից։ Օդը լցվել է գարնանային բուրմունքով։ Ձյունը հալչում է։ Սարերից հոսում են պղտոր առվակները, քչքչում են հորդարատ գետակները։ Ուռենին ծածկել է թավ բողբոջներով։ Տեղ – տեղ երևում են նորածիլ խոտերը։ Թռչունները ուրախ երգով ողջունում են ծաղկառատ գարունը։

2.Տեքստից դո՛ւրս գրիր պարզ համառոտ նախադասությունները (միայն ենթակայից և ստորոգյալից կազմված)։

Գարունը եկավ։

Ձյունը հալչում է։

3. Դո՛ւրս գրիր տեքստի վերջին նախադասությունը: Նշի՛ր ենթական և ստորոգյալը։

Ենթակա Ստորոգյալ

Թռչունները, Ողջունում են,

4․ Տեքստից դո՛ւրս գրել երեք գոյական, երեք ածական և երեք բայ։

Գոյական –Արև, Ձյուն, Թռչուններ, Սարեր, Գետակ, Օդ, Գարնանային, Ուռենի, Գետակ, Գարուն, Բողբոջ, Բուրմունք, Առվակներ։

Ածական –Կչկչուն, Ծաղկառած, Գարնանային, Պղտոր, Նորածին, Հոռդարատ, Ուրախ, Նորածի, Ծաղկել են, Երևում են, Ողջունում են, Երգում են,։

Բայ –Կչկչալ, Երգել, Ողջունել, Բողբոջել, Երգել

5. Տեքստից դո՛ւրս գրել հոգնակի թվով գործածված գոյականները:

Սարեր, Առվակներ, Գետակներ, Խոտեր, Թռչունններ, Բողբոջներ։

6. Գրել բառերի հոմանիշները:

թավ —խիտ

ուրախ —զվարթ

բուրմունք —հատ

պղտոր —կեղտոտ

հորդառատ —առատ

ողջունել —բարևել

7. Գրել բառերի տեսակները (ըստ կազմության)

հորդառատ —բարդ բառ

ծաղկառատ —բարդ բառ

գարնանային —ածանցավոր բառ

նորածիլ —բարդ բառ

8. Արևը ժպտում է աշխարհին նախադասությանը ուրախ բառն ավելացնել այնպես, որ

ա. արևը լինի ուրախ

բ. ժպտալը լինի ուրախ

գ. աշխարհը լինի ուրախ

Ուրախ արևը ժպտում է աշխարհին։

Արևը ուրախ ժպտում է աշխարհին։

Արևը ժպտում է ուրախ աշխարհին։

9. Թռչունները ողջունում են գարնանը նախադասությանը զվարթ բառն ավելացնել այնպես, որ

ա. թռչունները լինեն զվարթ

բ. ողջունելը լինի զվարթ

Զվարթ թռչունները ողջունում են գարնանը։

Թռչունները զվարթ ողջունում են գարնանը։