Posted in Մայրենի

Ա. Խնկոյան` «Վատ ընկերը»

Մի անգամ
Առյուծ արքան
Մռնչում էր կողի ցավից.
Գազանները ամեն կողմից
Եկան հիվանդ արքային տեսնելու,
Բայց մեջներին չկար աղվեսը:
Էնտեղ մեկն էլ


Մի պառավ գել
Ասավ. – Արքա,
Ախր ի՞նչ կա,
Որ աղվեսը`
Հաճուճ-մաճուճ
Թիզ ու կեսը,
Քեզ չի հարգել,
Տես, չի եկել:
Ցավը թողած`
Արքան գոռաց,
Թե` հա թռեք,
Էն ըմբոստին
Մոտս բերեք:
Հինգ, վեց
Գազան
Ելան հասան,
Էն աղվեսին
Մի կերպ գտան,
Պատճառն ասին,
Բերին ատյան:
Արքան գոռաց.
— Ո՞ւր ես, մեռած…
— Ասեմ ձեռաց,
— Աղվեսն ասաց.
— Տեր վեհափառ,
Խնդիրս առ,
Որ լսեցի` դու հիվանդ ես,
Էլ ինչ ասեմ, ինձ հո գիտես,
Ինչպես գլխիս կրակ վառած
Եվ պատանս էլ թևիս առած
Հա էստեղ,
Հա էնտեղ,
Վերջը գտա
Ցավիդ դեղը,
Գելի մորթին արա մուշտակ,
Միսը` շորվա, խմի տաք-տաք,
Քրտնեց կողդ,
Կանցնի դողդ:
Որ չտվեց էսպես թելին,
Իսկույն գետին դրին գելին:
Արքան հագավ գելի կաշին,
Միսը կերավ նախաճաշին:
Քրտնեց կողը,
Անցավ դողը
Մեջտեղ գնաց
Զրպարտողը:

Հարցեր և առաջադրա

Հարցեր և առաջադրանքներ
1. Դո՛ւրս գրիր քեզ անծանոթ բառերն ու բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

ըմբոստ-չլսող,անհնազան

ատյան-ժողով-դատարան

գրպարտող-չարախոս


2. Ինչպիսի՞ն էր ստեղծագործության աղվեսը:

Աղվեսը վատ ընկերեր էր վորովետև չեր եկել։
3. Ինչպիսի՞ն էր ստեղծագործության գայլը:

Գալը բարի լավ ընկերեր էր, վորովետև փորձումեր եր ոգնել արյուծ արաքային։
4. Ստեղծագործությունից դուրս գրի՛ր 3-ական միավանկ և երկվանկ բառ:
Միավանկ-Միս, հինգ, վեց,

երկվան-Արքա, աղվես, ըմբոստ,
5. Տրված բառերի հականիշները գրի՛ր.

Վախկոտ —քաջ
Մեղավոր —անմեղ

Հիվանդ —առողջ

Ուժեղ –թույլ

Պառավ –երիտասարդ
6. Շարունակի՛ր ըստ օրինակի.

Օրինակ՝ ցավ-ցավել
Հիվանդ –հիվանդանալ
Դող –դողալ
Նախաճաշ –նախաճաշել

Քրտինք –քրտնել

Հագուստ –հագնել

Posted on 

Posted in Մայրենի

Բնական աղետներ

Բնական աղետներն են կայծակը, ջրհեղեղը, սողանքը։

Կայծակը առաջանում է ամպի ու երկրի միջև։ Կայծակի ժամանակ չի կարելի կպնել մետաղական իրերին , չի կարելի թաքնվել բարձր ծառերի տակ։ Կայծակից

ժամանակ եթե դուք գտնվում էք տանը, պետք է անջատել բոլոր էլեկտրան սարքերը օրինկա՛ սառնարանը, չմոտիկանալ պատոհանին։

Առատ անձրևի հետեվանքով կարող է առաջանալ ջրհեղեղ։Պաշտպանելու համար պետք է բարձնալալ բարձր տեղ։

Ոտքտ որ դնում ես գետնին և զգում ես, որ գետնի տակից հող է դուրս գալիս, դա սողանքն է։

Բնական աղետ

Posted in Մայրենի

Ագռավն ու աղվեսը. Աթաբեկ Խնկոյան

Բախտի բերմամբ,
Թե պատահմամբ,
Մի մեծ ագռավ
Մի գունդ պանիր
Դաշտում գտավ,
Կտուցն առավ,
Ծառին թռավ։


Օ՜, ի՜նչ պանիր, դեղին ոսկի…
Բայց դեռ չառած համը իսկի,
Աղվեսն անցավ ծառի մոտով,
Գերվեց, էրվեց պանրի հոտով։
Վազեց գնաց բերնի ջուրը,
Եվ թուլացան կուռն ու ճուռը,
Էն ժամանակ իրա ձևին,
Ծառի տակից, աչքն ագռավին,
Հեզիկ, նազիկ, Փափկամազիկ,
Բացեց լեզուն անո՜ւշ, մեղո՜ւշ։
Թափե՜ց, չափե՜ց շաքար ու նուշ։
Ես քո գերին
Քո էդ սևիկ
Վառ աչքերին,
Նուրբ ծալքերով
Զույգ թևերին։
Մի դու մտիկ,
Էդպես քթիկ,
Էդպես ճտիկ,
Մախմուր ագին,
Խաս ու ղումաշ,
Ատլասն հագին։
Գիտե՜մ, անշուշտ, իմ քուրիկի
Ձայնն էլ կըլի հրեշտակի։
Երգի, քուրիկ, մի ամաչի,
Իմ ուզածը մի մեծ բան չի։
Թե որ չքնաղ էդ տեսքիդ հետ
Երգելում էլ եղար վարպետ,
Օ՜, կդառնաս, իմ մաքրուհի,
Թռչունների մայր թագուհի։
Ագռավ ազին իրեն տված
Գովեստներից շշմած, ուռած՝
Ագռավային
Բկովը մին
Որ չկռռա՜ց,
Պանիրն ընկավ ծառիցը ցած,
Շողոքորթն ըռխեց, գնաց։

Հարցեր եւ առաջադրանքներ
1. Դո՛ւրս գրիր քեզ անծանոթ բառերն ու բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

կուռ-թև

ճուռ-ոտք

շողոքորթ-կեղծավոր
2. Նշի՛ր առակի ամենատխուր հատվածը:

Ագռավ ազին իրեն տված
Գովեստներից շշմած, ուռած՝
Ագռավային
Բկովը մին
Որ չկռռա՜ց,
Պանիրն ընկավ ծառիցը ցած,
Շողոքորթն ըռխեց, գնաց։

3. Բնութագրի՛ր առակի գլխավոր հերոսներ։

Ագռավը միամիտ էր, հավատում էր աղվեսի խոսքերին։

Աղվեսը խորամանկ էր, խաբելով ագռավին հասավ պանրին։

4. Փորձի՛ր արդարացնել աղվեսին:

Քանի, որ աղվեսը շատ էր ուզում պանիր, նա խորամանկեց և հասավ իր ուզածին։
5. Առակը համառոտ պատմի՛ր եւ նկարի՛ր:

Մի  օր   ագռավը  դաշտի  մոտով    թռչում   էր  և  ոսկու նման մի պանիր գտավ։  Նա  շատ էր ուրախացել, պանիրը առավ ու  գնաց իր բույնը։  Ուզում էր ուտել, մեկ էլ աղվեսը եկավ, սկսեց ագռավին գովել։ Ագռավը,  որ  չկռռաց, պանիրը ընկավ, և աղվեսը հասավ պանրին։ Ագռավը տխրեց, աղվեսն էլ գնաց կերակրեց իր ձագուկներին։

 

ագռավը ու աղվեսը

Posted in Մայրենի

Աշուն օր. հատված Կոմիտաս

Սևուկ ամպեր վար եկան

Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ

Պաղեց, սառավ օդ։
Տեղաց անձրև մաղ տալով,

Մարմանդ-մարմանդ,

Հոգնած տերև շաղ տալով։
Երկիր քուն դրավ,

Եվ թռչուն թռավ։

Հարցեր եւ առաջադրանքներ
1. Գրի՛ր պակասող բառերը:
Սևուկ ____________ վար եկան

Օրան, օրան,
Սարի վրա շար ____________։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ ____________։
Երկիր քուն դրավ,
Եվ ____________ թռավ։
2. Կազմի՛ր «աշնանային» բառակապակցություններ:

____________ տերև
____________ ամպ
____________ օդ
____________ եղանակ

____________ օր
3. Նշի՛ր քեզ դուր եկած տողերը և նկարի՛ր:
4. Պատմի՛ր դպրոցի պարտեզում ապրող աշնան մասին:

Լուսանկարի՛ր պարտեզի
աշունը, նաեւ նկարի՛ր:

Մեր դպրոձի բակը

շատ սիրուն է

շատ ծառեր են

սիրուն ծաղիկներ

կա ծաղկանոց

նաղաճաշելու ժամանակ

կա ուտելու տեղ

մեր դպրոձի բակը

ամենա լավնե։

Posted in Մայրենի

Արև. տեղեկատվական

Ամեն օր Արեւը դուրս է գալիս, ու լույսը բացվում է, իսկ երբ մայր է մտնում, օրը մթնում է: Իրականում մեր երկրագունդը պտտվում է Արեւի շուրջը, եւ Արեգակն է լուսավորում Երկիրը: Արեւը նաեւ տաքություն է տալիս մեզ: Այն շիկացած գունդ է. նրա վրա ամեն ինչ հալված եռում է:

Եթե Արեգակը չլինի, Երկրի վրա ամեն ինչ կսառչի: Ե՛վ բույսերը, եւ՛ կենդանիները, եւ՛ մարդիկ չեն կարողանա ապրել առանց լույսի եւ ջերմության, ինչպես եւ` առանց օդի:
Ուրեմն առանց Արեւի Երկրի վրա չի կարող կյանք լինել: Երբ մեզ մոտ մութ է, Արեգակը երկրագնդի հակառակ կողմն է լուսավորում: Բայց այդ ժամանակ իր լույսը տալիս է լուսնին, Լուսինն էլ փոխանցում (անդրադարձնում) է մեզ, եւ գիշերը սարսափելի խավար չի լինում:
Հարցեր եւ առաջադրանքներ
1. Դուրս գրիր անծանոթ բառերը եւ էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

շիկանալ-կարմերել,

2. Գրի՛ր հոմանիշ բառեր.
Արեգակ —արև

Ջերմություն —տաքություն

Խավար —մութ
3. Գիշերը երկնքում ի՞նչ ես տեսնում: լուսին,աստղեր 4. Լուսինը երկնքում ի՞նչ է անում: Լույս է տալիս։ 5. Աստղերը երկնքում ի՞նչ են անում: Աստղերը երկնիքը լուսավորում են։
6. Շարունակի՛ր.
Իրականում մեր երկրագունդը պտտվում է արևի շուրջը Եթե Արեգակը չլինի, ամեն ինչ կսախչի
Երբ մեզ մոտ մութ է, արեգակը երկնք իհակառակ կողմնե լուսավորում։

Posted in Մայրենի

Վայր ընկնող աստղեր. տեղեկատվական

Բոլորն էլ սիրում են անամպ, խաղաղ երեկոներին դիտել երկինքը, զմայլվել մութ գիշերով, աստղերով եւ արծաթափայլ լուսնով: Բայց… սա ի՞նչ է: Հրավառ մի կետ գիծ քաշեց երկնքում եւ մարեց: «Աստղ ընկավ»,-ասում են տեսնողները:


Ա՞ստղ…Ո՛չ, դա ինչ-որ ուրիշ բան է, քանի որ աստղերը չեն ընկնում: Դրանք տիեզերական տարածության մեջ շարժվող տարբեր չափի քարեր են, որոնք ձգվելով Երկրի կողմից, շատ մեծ արագությամբ մտնում են մթնոլորտ եւ այրվում: Այդ այրման կարճատեւ բռնկումն էլ մենք տեսնում ենք եւ ասում. «Աստղ ընկավ»:
Երկնային այս փոքրիկ «հյուրերը», որոնք այրվում են ինչ-որ տեղ՝ Երկրից շատ բարձր, կոչվում են ասուպներ, երկնաքարեր:
Հատկապես օգոստոս-նոյեմբեր ամիսներին Արեգակի շուրջը պտտվելիս Երկիրը հանդիպում է տիեզերական շատ քարերի: Ահա թե ինչու այդ ժամանակ հաճախ կարելի է երկնքում տեսնել հրեղեն բռնկումներ:
Միշտ պետք է հիշել. դրանք աստղեր չեն, աստղերը երբեք վայր չեն ընկնում: Դրանք տիեզերական քարեր են, որոնք, մեծ արագությամբ անցնելով երկրագնդի մթնոլորտային շերտով, շփվում են օդի հետ, բռնկվում եւ մարում: Երբեմն հատուկենտ խոշոր երկնաքարերի, այնուամենայնիվ, հաջողվում է անցնել մթնոլորտի միջով եւ ընկնել Երկրի վրա:
Հարցեր եւ առաջադրանքներ
1. Դուրս գրի՛ր այն տեղեկությունը, որը տեքստից իմացար:

Ես իմացա ,որ աստղերը չեն ըկնում։ Դա երկնաքարն է երկնա ,եբբ արդեն հասնում է գետնին նա կորում է։

Posted in Մայրենի

Աստղեր. տեղեկատվական

Երբ Արեւը մայր է մտնում, երկինքը մթնում է, եւ այնտեղ հայտնվում են աստղերը: Դրանք անթիվ-անհամար են: Այնքան շատ, որ ինչքան էլ ուզենանք, չենք կարողանա հաշվել: Դա միայն գիտնականները կարող են անել: Բայց գիտե՞ ք, որ իրականում աստղերն էլ Արեւի նման մեծ են, Արեւի նման պայծառ ու տաք:

Այսինքն` նրանք բոլորն էլ հրեղեն վիթխարի գնդեր են, ինչպես Արեւը: Բայց աստղերը մեզանից միլիոն անգամ ավելի հեռու են, քան Արեւը: Իսկ մեզ մոտիկ, սեղանին դրված մոմի լույսն ավելի պայծառ է երեւում, քան հեռվում գտնվող մեքենայի կամ խարույկի պայծառ լույսը:
Այդ է պատճառը, որ աստղերը մութ երկնքում ընդամենը թույլ լույս արձակող կետեր են թվում:
Հարցեր եւ առաջադրանքներ
1. Դուրս գրի՛ր անծանոթ բառերը եւ էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր: հրեղեն-կրակել

2. Շարունակի՛ր.
Երբ Արեւը մայր է մտնում, երկնիքը մտնում է, և այնտեղ հայտնվումեն են աստղերը։
Բայց աստղերը մեզանից միլիոն անգամ հեռու են, քան արևը Այդ է պատճառը, որ աստղերը մութ երկնքում ընդամենը թույլ լույս արձակող կետեր են թվում։
3. Գրի՛ր հականիշ բառեր. Մթնել —լուսանալ

Շատ —քիչ

Մեծ —փոքր

Տաք —սառը

Հեռու —մոտիկ

Մութ —լույս

Թույլ —ուժեղ
4. Կարմիրով ներկի՛ր այն նախադասությունը, որտեղ թիվ կա:
5. Տեքստից առանձնացրո՛ւ ի՞նչ, ինչե՞ր, ինչպիսի՞ հարցերին պատասխանող բառեր եւ գրի՛ր համապատասխան սյունակում.
Ի՞նչ

Արև, երկնինք, մոմ, սեղան, մեքենա, խարույկ, լույս։

Ինչե՞ր

Աստղեր, գնդեր։

Ինչպիսի՞

Մեծ, պայծառ, տաք, հրեղեն, վիթխարի։

Posted in Մայրենի

Լուսին. տեղեկատվական

Երկնքում Արեւն ու Լուսինը նույն մեծության են թվում։
Բայց չէ՞ որ ամեն ինչ հեռավորությունից է կախված. հեռվում սավառնող մեծ ինքնաթիռը մեզ ավելի փոքրիկ է թվում, քան մեր կողքին նստած թռչնակը։
Արեւը մեզանից շատ ավելի հեռու է, քան Լուսինը։ Դրա փոխարեն այն ավելի մեծ է Լուսնից։ Լուսնի մակերեւույթը տխուր տեսք ունի։

Այն շատ մուգ գույնի է եւ ծածկված է մեծ ու փոքր փոսերով։ Լուսնի վրա նաեւ լեռներ կան։ Փոսերը մեզ երեւում են մուգ կետերի տեսքով։ Լեռներն էլ սրագագաթ չեն, մի տեսակ կլոր տեսք ունեն։
Լուսնի վրա ո՛չ օդ կա, ո՛չ ջուր։ Պարզ է, որ այնտեղ կյանք չի կարող լինել։
Լուսինն իր լույսը չունի. այն ընդամենը փոխանցում, անդրադարձնում է արեւի՝ իր վրա ընկած լույսը։
Հարցեր եւ առաջադրանքներ
1. Դուրս գրի՛ր անծանոթ բառերը եւ էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

սավառնել-թռչել

մակերևույթ-Որևէ բանի բարձրության սահմանագիծը՝

անդրադարձրել- Հետադարձ կատարող, վերադարձող, ետ դարձող:


2. Արեւն է մեզանից հեռու, թե՞ լուսինը: Արևը։
3. Արեւն է ավելի մեծ, թե՞ լուսինը: Արևը
4. Շարունակի՛ր.
Արեւը մեզանից շատ ավելի հեռու է, քան լուսինը։ Այն շատ մուգ գույնի է եւ ծածկված է մեծ ու փոքր փոսերով։


Լուսնի վրա ոչ օդ կա, …
Լուսինն իր լույսը չունի …