Posted in Մաթեմատիկա

Թեմա՝ Թեստ 4

1․ Ո՞ր թիվն է համապատասխանում 6հազ․ + 5տ․ +2մ․ կարգային գումարելիների գումարին։

6502

652

6052

6520

2․ Որքա՞ն է այն երկնիշ թվերի քանակը, որոնց գրության մեջ կա 2 թվանշանը։

10

18

19

20

3․ Երեք թվերի գումարը 240 է։ Առաջին թիվը 120 է։ Որքա՞ն է մյուս երկու թվերի գումարը։

60

360

120

80

4․ Նշված թվանշաններից ո՞րը պետք է տեղադրել աստղանիշի փոխարեն, որպեսզի տրված թվերը դասավորված լինեն աճման կարգով։ 45352, 45*52, 45852

1

3

4

9

5․ Ո՞ր շարքի բոլոր թվերն են պատիկ 5-ին։

45, 1230, 2465, 4180, 42321

60, 245, 870, 355, 9870, 10000

10, 100, 280, 456, 9875

90, 545, 320, 4186, 5242

6․ Աշոտը գնդակ գնելու համար օգտագործեց իր ունեցած 1500 դրամի 2/5 մասը։ Որքա՞ն դրամ մնաց Աշոտի մոտ գնդակ գնելուց հետո։

Լուծում 1․ 1500։5×2=600 դրամ

300 դրամ

600 դրամ

900 դրամ

1200 դրամ

7․ 3տ2ց5կգ -ն արտահայտի՛ր կիլոգրամներով։

3250կգ

325կգ

3205կգ

3025կգ

8․ Գտի՛ր անհայտ բաղադրիչը․ 880։*=220

660

4

1100

193600

9. Գտի՛ր 76068-ը 100-ի բաժանելիս ստացված մնացորդը։

68

6068

8

32

10․ Հաշվի՛ր 40-40:(4:2)+50×2 արտահայտության արժեքը։

100

135

140

120

11․ 360 սմ պարագծով քառանկյան երեք կողմերն իրար հավասար են, իսկ չորրորդ  կողմը 120սմ է։ Որքա՞ն է այդ քառանկյան հավասար կողմերից յուրաքանչյուրի երկարությունը։

Լուծում

1․ 360-120=240

2. 240:3=80

12․ Սոնայի մտապահած թվի և 5-ի քանորդը 40-ով փոքր է 120-ից։ Ո՞ր թիվն է մտապահել Սոնան։

Լուծում

1․ 120-40=80

2.

13․ Գտի՛ր այն թիվը, որը 7-ի բաժանելիս քանորդում ստացվում է 8, իսկ մնացորդում՝ 6։

Լուծում

1․ 8×7=56

2. 56+6=62

14․ Գտի՛ր 50-ից մեծ այն երկնիշ թիվը, որը պատիկ է 5-ին, և որի թվանշանների գումարը 8 է;

80

15․ Աշոտը 2 գրիչ, 2 մատիտի և 3 տետրի համար վճարեց 410դրամ։ Կարենը 2 գրիչի, 2 մատիտի և 2  տետրի համար վճարեց 340դրամ։ Սոնան որքա՞ն պետք է վճարի 3 տետրի համար։

Լուծում

1․ 410-340=70

2. 70×3=210

16․ Դպրոցի դահլիճում նստարաները տեղադրված են 3 շարքով։ Յուրաքանչյուր շարքում տեղադրված է 7 նստարան։ Պարզի՛ր, թե քանի տեղանոց նստարաններ են՝ իմանալով, որ դահլիճում կա 168 նստատեղ։

Լուծում

1․ 7×3=21

2. 168:21=8

17․ Երկու կից հողամասերից մեկի մակերեսը 3 անգամ մեծ է մյուսի մակերեսից։ Հաշվի՛ր յուրաքանչյուր հողամասի մակերեսը՝ իմանալով, որ դրանք միասին 2400մ^2 են։

Լուծում

1․ 2400:4×1=600

2. 600×3=1800

3. 1800+600=2400