Posted in Մայրենի

Ես իմ անուշ Հայաստանի

Եղիշե Չարենցը

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Առաջադրանքներ

1.Լրացնել բաց բառակապակցությունում բաց թողնված բառը:

_ արևահամ բար

_ լացակումած լար

_ արնանման ծաղիկներ

_նաիրյան աղջիկներ

_հեզաճկուն պար

_ երկինքը մուգ

_ ջրերը ջինջ

_ լիճը լուսե

_ վիշապաձայն բուքը

_ անհյուրընկալ պատեր

_ հնամյա քաղաքներ

_ հազարամյա քա՛ր

_ երկաթագիր գրքեր

_ արյունաքամ վերքեր

_ լուսապսակ ճակատ

_ ճերմակ գագաթ

2. Ո՞ր քառատողը ամենից շատ քեզ դուր եկավ:

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

3.Ի՞նչ տրամադրություն ունի բանաստեղծությունը: Ինչ ես զգում այն կարդալիս:

Բանաստեղծությունը ունի Երևանյան տրամադրություն։ Զգում եմ բնության հոտը։

4.Նշիր քեզ համար Հայաստանի 7 հրաշալիքները:

Ջրվեջը, Սևանա լիճը, Գառնիի տաճարը, Մեղրաձորի եկեղեցին, Գեղարդը, Էջմիածնի Մայր Աթոռը, Նորավանք եկեղեցին։

Posted in Մայրենի

Աշխատանք 3.

Թեմա՝ Նախադասության գլխավոր անդամներ:

Նշի՛ր ենթական և ստորոգյալը:

Լրացրո՛ւ բաց թողնված տառերը:

Օձը սողում էր տաք ավազի վրայով:

Թագավորը հրամայեց ջրահարսին ազատ արձակել:

Ծեր որսորդը անտառում մի խարտյաշ եղնիկ տեսավ:

Հորդառատ անձրևը կամաց-կամաց դադարեց:

Հովհաննեսը ճնճղուկների համար կերաման պատրաստեց:

Վարդանը և Հայրիկը մասնակցեցին դպրոցական ծառատունկին:

Գևորգը և Տաթևը մասնակցում էին մաթեմատիկայի օլիմպիադային:

Մարյամ տատիկը թոռնիկիների համար ամեն օր հեքիաթ էր պատմում:

Աղջիկը տիկնիկի համար ոսկեգույն զգեստ կարեց:

Էմման ու Էմիլը գնացքով գնացին Գյումրի:

Այսօր արևոտ եղանակ է սպասվում:

Կեսորին հորդառատ անձրև եկավ: